Հուլիսի 11-ին, առավոտյան ժամը 5-ի սահմաններում ոստիկանական պարեկը Պետերբուրգի մերձակա Պավլովսկ շրջանում ծեծկռտուք է նկատել: Ըստ պաշտոնական վարկածի` ոստիկաններին նկատելով` երեք տղամարդիկ տարբեր կողմեր են նետվել, իսկ գետնին գլխուղեղի վնասվածքով մի մարդ է ընկած եղել: Ոստիկանները շտապօգնություն են կանչել և սկսել հետապնդել փախչողներին: Արդյունքում` բերման են ենթարկվել 28-30 տարեկան երեք հայեր:
32-ամյա տուժածին տեղափոխել են հիվանդանոց` գանգուղեղի փակ կոտրվածքով և գլխուղեղի ցնցումով: Նրա առողջական վիճակը բավարար է գնահատվում: