ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր «Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդի» կազմում ընդգրկվելու համար Հասարակական կազմակերպությունները կարող են Մարդու իրավունքների պաշտպանին առաջարկել իրենց ներկայացուցիչների թեկնածությունները, տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մրցույթին կարող են մասնակացել միայն այն հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց կանոնադրական նպատակներով գործունեություն են ծավալում ընդդեմ խոշտանգումների և բռնությունների:
Ընտրության ընթացքում նախապատվությունը կտրվի իրավաբան, հոգեբան, սոցիոլոգ կամ բժիշկ մասնագիտությամբ թեկնածուներին: Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է:
Խորհուրդը ձևավորվում է Պաշտպանի հրամանով՝ 7-20 անձից, երկու տարի ժամկետով, խորհրդի գործունեության կարգին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ Պաշտպանի պաշտոնական կայքէջում՝ http://pashtpan.am/main/am/10/116/2457/ :
Թեկնածուների հայտերը հասարակական կազմակերպություննեի կողմից ընդունվում են [email protected] էլեկտրոնային հասցեով՝ մինչև հուլիսի 20-ը, ժամը 18.00-ն: