Հուլիսի 11-19-ը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հրավերով Գերմանիա են մեկնել ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու ՀՀԿ-ական Արեգ Ղուկասյանը:
«168 ժամ» պարբերականը նշում է, այս այցն ուշագրավ է նրանով, որ արդեն 4 տարի է՝ նույն խումբը մեկնում է այնտեղ վերապատրաստվելու Հարավային Կովկասում տնտեսության խթանման թեմայով:
«Թե ինչը չեն կարողանում սովորել մեր պատգամավորները, որ նրանց ստիպում է 4 տարի շարունակ գնալ ու նույն թեմայով վերապատրաստվել, դժվար է հասկանալ: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ այս ծրագիրը «կպցրել է» Սամվել Նիկոյանը: Նշենք, որ նրանց վերապատրաստվելու ծախսերը հոգում է գերմանական ընկերությունը», – գրում է թերթը: