Մի քանի ամիս առաջ Պարույր Հայրիկյանի գլխավորած «Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կուսակցությունը հաշվեհամարներ էր բացել, հրապարակել դրանք՝ ակնկալելով հանրության ֆինանսական աջակցությունը, որպեսզի առաջիկա ընտրություններին կուսակցությունը կարողանա մասնակցություն ապահովել:
Երեկ «Առավոտ» օրաթերթը հետաքրքրվել է Պարույր Հայրիկյանից՝ ի՞նչ առաջընթացներ է գրանցել կուսակցությունը վերջին ամիսների ընթացքում: Հայրիկյանը նշել է, որ ակնկալվող 20 միլիոն դրամից ընդամենը 10 տոկոսն է հավաքվել, և այժմ ԱԻՄ-ը պատրաստվում է մեկ այլ առաջարկ ներկայացնել հայաստանյան քաղաքական կուսակցություններին:
«Դա լուրջ առաջարկ է, և ամենակարևորը՝ այնպիսի քաղաքական ուժի կողմից, որն անցյալում էլ ապագա է ունեցել», – ասել է Հայրիկյանը:
Նա չի մանրամասնել առաջարկի բնույթը` խոստանալով այն հրապարակել առաջիկայում: