Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը ցավակցել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին

Սերժ Սարգսյանը ցավակցել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Վոլգա գետում «Բուլղարիա» շոգենավի խորտակման կապակցությամբ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը խնդրել է իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնել զոհվածների հարազատներին, իսկ այդ աղետից ողջ մնացածներին՝ մաղթել շուտափույթ ապաքինում:

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ Ռիվենսկի երկրամասի սոցիալական ծառայության կենտրոնում բռնկված հրդեհի կապակցությամբ, որին զոհ են դարձել տարեց մարդիկ: