Եվրո-2012-ի ընթացքում Լեհաստանն ու Ուկրաինան ավելի դյուրին կդարձնեն սահմանի հատման գործընթացը: Այս մասին Դոնեցկում հայտարարել է Լեհաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Ռաֆալ Վոլսկին: Նրա խոսքով` արվելու ամեն հնարավորը, որպեսզի երկու երկրների քաղաքացիները չսպասեն անցակետերում: «Լեհական սահմանին միայն մեկ սահմանային ծառայություն կլինի, երկրորդ անցակետը կվերացվի, մեր սահմանայինները միասին կաշխատեն»,- ասել է նա:
Անդրադառնալով Ուկրաինայում և Լեհաստանում Եվրո-2012-ի նախապատրաստական աշախատանքների թեմային` Ռաֆալ Վոլսկին նշել է, որ երկու երկրներն էլ շատ են աշխատում, թեև տարբեր կերպ են պատրաստվում Առաջնության եզրափակիչին: «Առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար բոլոր նախադրյալները կան»,- նշել է դիվանագետը: