Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասնեյակը, ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության ընտրական oրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին և 167-րդ հոդվածի 3-րդ մասերով, հիմք ընդունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին առաջարկությունները` ՀՀ նախագահը որոշել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել`
Արտակ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ` Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով
Տաթևիկ ՕՀԱՆՅԱՆԻՆ` Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով
Արմեն ՍՄԲԱՏՅԱՆԻՆ` Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ՝ յոթ տարի պաշտոնավարման ժամկետով
Լաուրա ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաuտանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով
Գարեգին ԱԶԱՐՅԱՆԻՆ` Հայաuտանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած անդամ՝ յոթ տարի պաշտոնավարման ժամկետով
Գեորգի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ` Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամ՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով
Սիլվա ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ` Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:
Լուսանկարը` report.am