Իշխանական վերնախավում դեռևս չեն որոշել, թե ում են նշանակելու Լոռու մարզպետի պաշտոնում, սակայն այս պահի դրությամբ իշխանությունների համար ամենավստահելի թեկնածուն այդ մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանն է, գրում է «168 ժամ» պարբերականը: Ըստ թերթի տեղեկությունների` իշխանական վերնախավում կարծում են, որ Քոչինյանն ընտրություններում կարող է ՀՀԿ-ի համար ձայներ ապահովել:
Պարբերականը նաև նշում է, որ շրջանառվում է ապագա մարզպետի հավակնորդների երեք անուն. բացի Հենրիկ Քոչինյանից, դրանք են` Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանը և ոստիկանության Լոռիի մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը:
Հիշեցնենք, որ մարզպետ Արամ Քոչարյանը հուլիսի 11-ին հրաժարականի դիմում է ներկայացրել և մեկնել է արձակուրդ: