Հայկական ֆուտբոլային ակումբներից վերջինը եվրագավաթներում մեկնարկ վերցրեց «Միկան», որը Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլում Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հյուրընկալվեց «Վոլերենգայի» կողմից:
Բավական ուժեղ մրցակցի հետ պայքարում «Միկան» կարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով, սակայն երկրորդ կեսի 23-րդ րոպեին «Վոլերենգայի» ֆուտբոլիստները խփեցին հանդիպման միակ գնդակը` աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Մորտեն Բերրեն:
Նվազագույն հաշվով պարտությունը գործնականում հնարավորություն է տալիս «Միկային» երկրորդ խաղում պայքարել հաջորդ փուլի ուղեգրի համար:
Նշենք, որ պատասխան հանդիպումը կկայանա Երևանի «Միկա» մարզադաշտում հուլիսի 21-ին, ժամը 18:00-ին: