Մուամար Քադաֆին կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին «ռազմական հանցագործ» է և, բացի այդ, «հոգեկան հիվանդ»: Քադաֆին Սարկոզիի հասցեին նման արտահայտություններ է հնչեցրել իր համախոհների համար Տրիպոլիում անցկացրած հանրահավաքի ժամանակ, հայտնում է Europe1-ը:
Քադաֆին նաև կոչ է արել իրեն հավատարիմ զորքերին ապստամբների դիրքերը գրոհել: «Պայքարի ժամն է եկել: Պատրաստվեք դեպի Բենղազի, Միսուրատա երթի, Լիբիայի արևմտյան լեռների գրավմանը»,- հայտարարել է երկրի ղեկավարը:
Ինքը` Քադաֆին, հանրահավաքին ներկա չի գտնվել: Նրա ելույթը հեռարձակվել է բարձրախոսների միջոցով: