Հուլիսի 15-ին Վիեննայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ նորընտիր գլխավոր քարտուղար Լամբերտո Ձանիերի հետ:
ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ Լամբերտո Ձանիերը իր կարևոր ներդրումը կունենա համաեվրոպական կազմակերպության նպատակների իրագործման գործում:
Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակել կազմակերպության բարեփոխումների շուրջ:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարումն ու ջանքերը հակամարտության լուծման գործընթացում:
Մեկնարկած երկխոսությունը շարունակելու նպատակով Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Ձանիերին հրավիրել է այցելել Հայաստան: