Home / Հայաստան / Մամուլի տան վերելակը կնորոգե՞ն Սերժ Սարգսյանի այցից հետո

Մամուլի տան վերելակը կնորոգե՞ն Սերժ Սարգսյանի այցից հետո

Օրերս, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Մամուլի տուն` «Գոլոս Արմենիի» թերթի աշխատակազմի 20-ամյա հոբելյանը շնորհավորելու նպատակով, նրա ուշադրությունը հրավիրել են վերելակների անմխիթար վիճակի վրա, գրում է «Երկիր» օրաթերթը:

ՀՀ նախագահն այդ վերեկալով բարձրացել է մինչև 9-րդ հարկ: Օրաթերթի տեղեկություններով` այդ «փորձությանը» ենթարկվելուց հետո, Սերժ Սարգսյանը հանձնարարել է շուտափույթ լուծել վերելակների հարցը: