Մայիսի 27-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Հայռուսգազարդ» ընկերության շինհրապարակի պահեստից 21.439 մետր պղնձյա մալուխ են գողացել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 14-ին, ժամը 17.10-ին, բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն:
Նա խոստովանել է, որ 1959թ. ծնված Վարդան Դ.-ի և 1969թ. ծնված Ներսես Խ.-ի հետ նշված պահեստից կատարել են պղնձե մալուխների գողություն:
Անդրանիկ Գ.-ն և Վարդան Դ.-ն ձերբակալված են:
Ներսես Խ.-ն ներկայումս գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: