Հուլիսի 17-ին, ժամը 10.45-ին, 52-ամյա Յուրիկ Կ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը, ժամը 01.00-ին, իր ծանոթ ոմն Սուսաննա, բաց դռնից մուտք գործելով իր ննջասենյակ, տաբատի գրպանից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 183.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սուսաննան նախկինում 3 անգամ դատապարտված, 43-ամյա Սուսաննա Մ.-ն է:
Նույն օրը, ժամը 11.20-ին, նա բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն, հայտնում են ոստիկանությունից: