Home / Հայաստան / Պաշտպանության նախարարի որդին վթարի է ենթարկվել

Պաշտպանության նախարարի որդին վթարի է ենթարկվել

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որդին՝ ժամկետային զինծառայող, շարքային Օհանյանը տեղափոխվել է Երևան՝ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Հուլիսի 14-ին նա 15 ծառայակիցների հետ ավտոպատահարի է ենթարկվել։

Պատահարը տեղի է ունեցել Ստեփանակերտ-Վանք-Դրմբոն ճանապարհին։ Զինծառայողներ տեղափոխող ավտոբուսը շրջադարձ կատարելիս մոտ 120 մետր գլորվել է ճանարապարհամերձ ձորը։

Պատահարի հետևանքով վիրավորվել է 15 զինծառայող, որոնցից Երևան են տեղափոխվել միայն երեքը, այդ թվում` նախարարի որդին։ Մյուս զինծառայողները տեղափոխվել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։ Ըստ ՊՆ-ի՝ նրանց վնասվածքները ավելի թեթև են։ Օհանյանը կոտրվածք է ստացել աջ թևի թիակի հատվածում։ ՊՆ-ից թերթին հայտնել են, որ Արթուր Օհանյանի վիճակը միջին ծանրության է։