Երեկ ռուսաստանյան МТС, Билайн, МегаФон, U-tel հեռահաղորդակցման ընկերությունների բաժանորդների կողմից ուղարկված բջջային հաղորդագրությունները հայտնվել են համացանցում` հասանելի դառնալով ինտերնետ հանրությանը: Բաժանորդների անձնական հաղորդագրությունները կարող էր կարդալ ցանկացած օգտատեր:
Խնդիրն այն էր, որ տեքստային հաղորդագրությունների կոդավորման անվտանգության համակարգում անսարքություն էր առաջացել այն բանից հետո, երբ «Яндекс»-ն ինդեքսավորել էր «МегаФон»-ի SMS օգտատերերին:
«Яндекса»-ի աշխատակիցները թեև մի քանի րոպեում արգելափակել են հաղորդագրությունների արտահոսքը, սակայն կրկնօրինակ էջերը շարունակում էին մնալ համացանցում: