Հուլիսի 19-ին ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 123 շենքի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 3-րդ հերթապահ խումբը, Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկները):
Դեռևս չպարզված համգամանքներում բախվել են “Միցուբիշի-ԻՕ” և “Աուդի” ավտոմեքենաները:
Փրկարարները “Աուդի” ավտոմեքենայից դուրս են բերել տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած վարորդ 1980թ. ծնված Ռոման Գևորգյանին, իսկ ուղևոր 1983թ. ծնված Անի Խաչատրյանին և 2010թ. ծնված Գայանե Գևորգյանին պարամեդիկների կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Մինչ փրկարարների տեղ հասնելը` “Միցուբիշի” ավտոմեքենայի վարորդ 1985թ. ծնված Արթուր Խաչատրյանը դուրս է բերվել ավտոմեքենայից: Ա.Խաչատրյանը, Ռ.Գևորգյանը և Ա.Խաչատրյանը տեղափոխվել են Երևան քաղաքի “Էրեբունի”, իսկ Գ.Գևորգյանը` “Սրբ. Աստվածամայր” բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր: