ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել Ֆիշերին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և ԵԽԽՎ-ի հետ ձևավորված համագործակցությունը` ընդգծելով, որ Եվրախորհրդի կողմից իրականացվող աշխատանքը շատ կարևոր է Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ներքաղաքական գործընթացներին: