ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ստեղծվել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-12 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) հանրապետական ընդունող հանձնաժողովը, որը սահմանված ժամկետում ապահովելու է անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքների ամփոփումը:
Հանձնաժողովը ձևավորվել է հետևյալ կազմով.
Ա.Աշոտյան – ՀՀ կրթության և գիտության նախարար, նախագահ,
Ա.Ավետիսյան – ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ,
Մ.Մկրտչյան – ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ,
Ա.Սարգսյան – ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ,
Հ.Կարումյան – ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ,
Գ.Խաչատրյան – ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն,
Կ.Նասիբյան – ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի բաժնի պետ,
Ռ.Սուքիասյան – ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ, պատասխանատու քարտուղար,
Ա.Բաղդասարյան – ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ,
Ա.Սիմոնյան – Երևանի պետական համալսարանի ռեկտոր,
Ո.Մարուխյան – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար,
Հ.Թոքմաջյան – Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր,
Կ. Աթոյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր,
Ռ.Միրզախանյան – Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր,
Ս.Զոլյան – Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր,
Շ.Շահինյան – Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար,
Ա.Մազմանյան – Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր,
Ա.Իսաբեկյան – Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր,
Դ.Դումանյան – Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր,
Վ.Առաքելյան – Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր,
Ա.Թարվերդյան – Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր,
Վ.Գրիգորյան – Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար,
Գ.Խաչատրյան – Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր,
Ռ.Հակոբյան – Գավառի պետական համալսարանի ռեկտոր,
Յու.Սաֆարյան – Գորիսի պետական համալսարանի ռեկտոր,
Բ.Մակիչյան – «Պետության կողմից հավատարմագրված հայկական համալսարանների ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ, Հյուսիսային համալսարանի ռեկտոր,
Ս. Օհանյան – Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր: