Հայաստանի շախմատի հավաքականն էլ ավելի ամրապնդեց առաջատարի իր դիրքերը չինական Նինբոյում անցկացվող աշխարհի թիմային առաջնությոունում:
6-րդ տուրում հայաստանցիները 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց հնդկաստանցիներին: Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց Կրիշնան Սասիկիրանի, Վլադիմիր Հակոբյանը` Սուրիա Գանգուլիի, իսկ Գաբրիել Սարգսյանը Նեգի Պարիմարջանի հետ:
Մեր թիմի հաղթանակն առաջին տախտակին ապահովեց Լևոն Արոնյանը, ով սպիտակներով պարտության մատնեց Պենտալա Հարիկրիշնային:
Տուրի մյուս հանդիպումներում գրանցնվեցին հետևյալ արդյունքները.
Ռուսաստան-Ուկրաինա 2:2
Ադրբեջան – Իսրայել 2:2
Հունգարիա-ԱՄՆ 2:2
Չինաստան – Եգիպտոս 3,5:0,5
6 տուրից հետո Հայաստանի հավաքականը 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
2 միավորով հետ են մնում Հունգարիան և Ռուսաստանը, 7 միավոր են վաստակել Ուկրաինան և Չինաստանը: Ադրբեջքանի և ԱՄՆ-ի հավաքականները վաստակել են 6-ական միավոր, Իսրայելը` 5, Հնդկաստանը` 3 և Եգիպտոսի ընտրանին միավոր չունի:
Վաղը կայանալիք 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը հանդիպելու է Հունգարիային: