ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ երեկ զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը: ԿԳ նախարարի հրամանով նա նշանակվել է պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:
«Հայկական ժամանակ» օրաթերթը հիշեցնում է, որ դեռևս ամիսներ առաջ տեղեկություն էր հրապարակել, որ այս բուհը ղեկավարելու է Ավետիսյանը, ինչն արդեն կարելի է կայացած փաստ համարել, չնայած ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 3-ին:
«Դրանց կանխորոշված լինելու մասին է վկայում թեկուզ միայն այն, որ ռեկտորի պաշտոնում ընտրվելու համոզվածություն չունենալու դեպքում Ավետիսյանը չէր թողնի փոխնախարարի աշխատանքն ու պաշտոնակատար չէր դառնա: Բացի այդ, հայտնի է մյուս բուհերի փորձը, երբ բոլոր դեպքերում ընտրվեցին այն միակ թեկնածուները, որոնք պաշտոնակատար էին նշանակվել: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում Ավետիսյանն ակնակրել է, որ այս դեպքում էլ մրցակցություն չի լինի», – նշում է օրաթերթը: