Հուլիսի 27-ին, ժամը 19:00-ին Երևանում` Կարապի լճի մոտ, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն կազմակերպում է ֆլեշմոբ, որի մասնակիցնեը գրելու են «կին=տղամարդ» հավասարումը:
Ֆլեշմոբը վերջանալու է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (CEDAW) և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (UDHR) համապատասխան հոդվածներն արծարծող փուչիկների և թռուցիկների բաժանմամբ ու թղթե ինքնաթիռների բացթողմամբ:
Ինչպես նշում են կազմակերպիչները, ֆլեշմոբը նպատակ ունի հասարակության յուրաքանչյուր անդամի ներաշխարհում որպես աքսեոմա ներմուծել «կին=տղամարդ» հավասարումը, «որը լինելու է այն բանալին, որ փորձելու է հարգանք ու սեր սերմանել դիմացինի հանդեպ` կանխարգելելու բռնությունը»:
Միջոցառմանը կարող է մասնակցել յուրաքանչյուրը` կապվելով ՀԿ-ի հետ`
Էլ. հասցե` [email protected]
Հեռախոս` 010 26 64 15; 094 090071