Մայիսի 27-ից սկսված ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ հուլիսի 22-ի դրությամբ արդեն իսկ ազատ է արձակվել 547 դատապարտյալ: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը նշում է, որ համաներման կիրառման ընթացքում կրճատվել է 309 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» – ազատ է արձակվել 65-ը, կրճատում 4,
«Էրեբունի» – ազատ է արձակվել 116-ը, կրճատում 67,
«Վարդաշեն» – ազատ է արձակվել 34-ը, կրճատում 22,
«Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ է արձակվել 30-ը, կրճատում 10,
«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» – ազատ է արձակվել 48-ը, կրճատում 40,
«Վանաձոր» – ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14,
«Սևան» – ազատ է արձակվել 71-ը, կրճատում 44,
«Հրազդան» – ազատ է արձակվել 32-ը, կրճատում 7,
«Աբովյան» – ազատ է արձակվել 7-ը, կրճատում 16,
«Գորիս» -ազատ է արձակվել 16-ը, կրճատում 9,
«Կոշ» – ազատ է արձակվել 110-ը, կրճատում 76: