Նորվեգիայում 93 հոգու գնդակահարած ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկն 1500 էջերից բաղկացած «2083. Անկախության եվրոպական հռչակագիր» իր մանիֆեստում անդրադառնում է մահմեդականության խնդրին, ինչպես նաև խոսում է Հայոց Ցեղասպանության ու Մեծ Հայաստանի ստեղծման մասին:
Բրեյվիկի ուտոպիստական գաղափարներից են 60 տարիների պայքարի արդյունքում քշել մահմեդականներին Եվրոպայից: Նա նախատեսում է մահմեդականներին աշխարհամասից արտաքսել քաղաքացիական պատերազմի միջոցով: Բացի դա, ահաբեկիչը նշում է, որ պատրաստվում է «վերանվաճել Կոստանդնուպոլիսը», ինչպես նաև ցանկանում է երեք քրիստոնեական երկրներ հիմնել` Մեծ Հայք, Մեծ Հունաստան և Մեծ Սերբիա: Ըստ Բրեյվիկի, Բոսնիան և Ալբանիան պետք է վերանան աշխարհի քարտեզից, իսկ բոլոր թուրքերը պետք է արտաքսվեն կենտրոնական Անատոլիա, իսկ Իսրայելը պետք է զբաղեցնի ողջ արևմտյան ափը:
Նորվեգացին նաև գրել է, որ իրեն վրդովվեցնում է Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության հերքման հանգամանքը:
Իր մանիֆեստում Բրեյվիկը նաև նշում է, որ ինքը «դեմ է բազմամշակութայնությանը, մշակութային մարքսիզմին, բարոյական հարաբերականությանը, քաղաքական վերնախավին, քաղաքական կոռեկտությանը»: