Նորվեգիայի արդարադատությունը զանգվածային մարդասպանություն իրականացրած հանցագործի համար առավելագույնը 21 տարվա պատիժ է նախատեսում: Փաստորեն, հուլիսի 22-ին Ուտոյա կղզում 86 երիտասարդների գնդակահարած նորվեգացի Անդերս Բերինգ Բրեյվիկը լավագույն դեպքում երկու տասնյակ տարվա պատիժ կկրի:
Նորվեգիայում քիչ մարդասպաններ են 14 տարուց ավել պատիժ կրում:
Անգամ առավելագույն պատժաժամկետի դատապարտված հանցագործները կարող են ազատ արձակվել պատժի մեկ երրորդը կրելուց հետո, շատերը նույնիսկ հանգստյան օրերին չվերահսկվող տեսակցության հնարավորություն են ստանում:
Միայն բացառիկ դեպքերում, երբ դատարանը որոշում է, որ բանտարկյալը դեռ չափազանց վտանգավոր է հասարակության համար, կարող է 5 տարվա պատժաժամկետ նշանակել:
Ի դեպ, Նորվեգիայում ազատազրկման դեպքերը` մեկ շնչի հաշվով ազատազրկումների քանակը, ամենափոքրն են Եվրոպայում: Յուրաքանչյուր 100,000 քաղաքացուց 66-ը գտնվում են բանտում: Նորվեգացիները քրեական պատասխանատվության ենթարկվել կարող են 15 տարեկանից հետո:
Բացի դա, կալանավայրերի բացակայության պատճառով շատ մեղադրյալներ կարող են շաբաթներով և անգամ ամիսներով սպասել իրենց դատավարության ավարտին սեփական բնակավայրերում: