Home / Հայաստան / Սերժ Սարգսյան. «Մի հավատա, երբ ասում են, թե քաղաքականությունն անբարոյականություն է»

Սերժ Սարգսյան. «Մի հավատա, երբ ասում են, թե քաղաքականությունն անբարոյականություն է»

«Ընտանիքն ամեն ինչ է, առանց ընտանիքի ոչինչ չի կարող լինել: Եթե մարդը չունի նորմալ ընտանիք, և նրա գլխավոր նպատակներից մեկը այդ ընտանիքի կայունությունը չէ, այդ մարդը չի կարող լուրջ հաջողությունների հասնել, և եթե անկեղծորեն ասեմ, ապա չի կարող լուրջ ծառայություններ մատուցել ո՛չ իր ժողովրդին, ո՛չ իր երկրին», – Ծաղկաձորում Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներից մեկի «Ի՞նչ է Ձեզ համար ընտանիքը» հարցին պատասխանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ակնհայտ մի բան կա ինձ համար` մարդը չի կարող մի տեղ լինել ազնիվ, մյուս տեղում` անազնիվ, մի տեղ լինել բարոյական, մյուս տեղում` անբարոյական: Այդպես չի լինում: Եվ մի հավատա, երբ ասում են, թե քաղաքականությունն անբարոյականություն է: Այո՛, քաղաքականության մեջ կան անբարոյական մարդիկ, բայց այդ մարդիկ իրենց ընտանիքում էլ անբարոյական են և, ընդհանրապես, իրենց կյանքի ընթացքում են անբարոյական», – Սերժ Սարգսյանի խոսքերն է փոխանցում ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: