Home / Հայաստան / Տեխասում տղամարդը ծննդյան տոնակատարության ժամանակ կրակել է մարդկանց վրա

Տեխասում տղամարդը ծննդյան տոնակատարության ժամանակ կրակել է մարդկանց վրա

Ամերիկյան Տեխաս նահանգի Գրանդ Փրեյրի քաղաքում գտնվող գլորաչմուշկային սահադաշտում դեռևս անձը չհաստատված տղամարդու արձակած կրակոցների արդյունքում 5 մարդ է զոհվել, 4-ը վիրավորվել են: Մահացածների թվում է նաև հանցագործը, հայտնում է Fox News հեռուստաալիքը` հղում կատարելով տեղի ոստիկանությանը:

Ոստիկանության տվյալներով` ծննդյան տոնակատարության ժամանակ սահադաշտռում վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում հանդիսության մասնակիցներից մեկը կրակ է արձակել մնացածի ուղղությամբ: Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը` 19:00-ին:

Ինքը` տղամարդը, նույնպես զոհվել է, սակայն ոստիկանները վստահ չեն, որ դա ինքնասպանություն է եղել: