Պեկինի քաղաքապետ Գո Ցզինլունի հրավերով Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 26-ից 30-ը պաշտոնական այցով գտնվելու է Չինաստանի մայրաքաղաք Պեկինում:
Երևանի քաղաքապետարանի կայքի հաղորդմամբ, այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Գո Ցզինլունի և մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ:
Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում փորձի փոխանակման, քաղաքի պլանավորման, տրանսպորտի կառավաման, բարեկարգման և կանաչապատման, արտաքին լուսավորման և ձևավորման, ցուցահանդեսների, տոնավաճառների կազմակերպման, հյուրանոցաշինության, սոցիալական բնակֆոնդի կառուցման, «Արտսիթի» և «Նոյլենդ» ներդրումային ծրագրերին չինական կողմի ներգրավման, Պեկինում Երևանի տան և Երևանում Պեկինի տան հիմնման հնարավորության հարցերը: