Ռուսաստանյան Նիժեգորոդսկայա շրջանի Ձերժինսկ քաղաքի սրճարաններից մեկի այցելուների` հայերի և ադրբեջանցիների միջև ծագած կոնֆլիկտն ավարտվել է կրակոցներով, որի հետևանքով երեք մարդ է վիրավորվել:
Միջադեպը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին «Հին Բաքու» սրճարանում, «Интерфакс-Поволжье»-ին հայտնել է Ներքին գործերի նախարարության շրջանային վարչության աղբյուրը:
Նրա խոսքով, սրճարանի այցելուների միջև կոնֆլիկտ է բռնկվել, որի ընթացքում հայերից մեկը որսորդական հրացանից երեք անգամ կրակել է հակառակորդների ուղղությամբ: