Հանրապետական կուսակցությունը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իր համամասնական ցուցակը դեռևս չի քննարկել:
Այս մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով «Առավոտ» օրաթերթի հարցին, թե ինչպես է վերջինս վերաբերվում նրան, որ «մամուլում ակտիվ և անառողջ աղմուկ է բարձրացել կուսակցությունների և, մասնավորապես, ՀՀԿ համամասնական ցուցակի շուրջ»:
«Որպես խմբակցության քարտուղար` պաշտոնապես պետք է ասեմ, որ Հանրապետականը ցուցակների հետ կապված որևէ քննարկում չի իրականացրել: Այդ քննարկումները նախընտրական տարում մենք սովորաբար իրականացնում ենք ընտրություններից առաջ նախընտրական համագումարների ժամանակ: Մենք այդ բանը կանենք ուշ աշնանը` դեկտեմբերի մոտակայքում: Իսկ Ձեր նշած մամուլի որոշ հրապարակումներին ինքս հումորով եմ վերաբերվում», – ասել է Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ վերջին շրջանում մամուլի տեղեկություններ են հայտնվել, որ ՀՀԿ-ում սկսել են քննարկել համամասնական ցուցակը և արդեն իսկ մի շարք որոշումներն են կայացվել այն մասին, թե ով է ընդգրկվելու ցուցակի մեջ հաջորդ ընտրություններին ընդառաջ: