ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասնեյակը, Հանրապետության ղեկավարը ծանոթացել Սարյանի ստեղծագործության տարբեր շրջանները ներառող հավաքածուին, դիտել է այս տարվա հուլիսի 15-ին բացված «Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացված է ինչպես Սարյանի տուն-թանգարանից, այնպես էլ Հայաստանի ազգային պատկերասրահից, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից, Սարյան ընտանիքի հավաքածուից ավելի քան չորս տասնյակ ստեղծագործություն:
Այցի ընթացքում Սերժ Սարգսյանին ներկայացվել են Սարյանի տուն-թանգարանի ներկայիս խնդիրները՝ կապված հիմնանորոգման, լրացուցիչ որոշակի շինարարական աշխատանքների իրականացման, թանգարանի պահոցի, արխիվի, նոր ցուցադրության պատշաճ կազմակերպման, նաև՝ թանգարանի 45-ամյա հոբելյանը բարձր մակարդակով նշելու հետ:
Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել ներկայացված խնդիրների լուծման ուղղությամբ: