Հուլիսի 25-ին, ժամը 14.55-ի սահմաններում Սևանա լճի «Ծովինար» լողափում (Սևանի թերակղզու հարակից հատված) ջրափրկարարները փրկել են խեղդվող տղամարդու` Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակիչ 1959թ. ծնված Սուրեն Սարգսյանին, որին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և հանձնել «1-03» ծա¬ռա¬յության աշխատակիցներին: Այս մասին հաղորդում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:
Տուժածը հոսպիտալացվել է Սևան քաղաքի հիվանդանոց: Բժիշկների կող¬մից նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: