Հայ Ազգային Կոնգրեսն այսօր քաղխորհրդի նիստ է անցկացրել, որի ժամանակ քննարկվել է իշխանական կոալիցիայի պատվիրակության հետ հուլիսի 26-ին կայացած հանդիպումը և բանակցությունների ընթացքը: Այս մասին նիստից հետո Epress.am-ի հետ զրույցում ասել է Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Կոնգրեսը գոհունակություն է հայտնել բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ, ինչպես նաև քննարկել է բանակցությունների հետագա ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումները»,- նշել է Զուրաբյանը:
Բանակցություններից բացի, քաղխորհրդի նսիտում քննարկվել են նաև օգոստոսի 2-ի հանրահավաքի նախապատրաստման հետ կապված հարցեր: