Հուլիսի 26-ին ժամը 12.49-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի արհեստական ջրամբարում խեղդվել է պատանի և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Արագածոտնի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և մեկ ջրային փրկարար:
Ժամը 20.20-ին փրկարարների ուժերով ջրամբարից դուրս է բերվել և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին նույն գյուղի բնակիչ 1995թ. ծնված Միքայել Պետրոսյանի դին: