ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ ներկայացրեցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլը:
Այս մասին Սերժ Սարգսյանն հայտարարել է երկու երկրների նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ:
«Արձանագրեցինք, որ կազանյան հանդիպումից և՛ մեր, և՛ միջազգային հանրության սպասելիքները մեծ էին, բայց, ցավոք, այդ սպասելիքները չարդարացան: Կազանում մենք իրականում շատ մոտ էինք հաջողությանը: Անհրաժեշտ է հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի սեփական ճակատագիրը տնօրինելու, անվտանգության երաշխիքներ ունենալու և իր պատմական հայրենիքում զարգանալու օրինական իրավունքը. այն պարտավոր են հարգել բոլորը: Այլ լուծում գոյություն չունի», – ասել է Սերժ Սարգսյանը: