Ռուսաստանի մշակույթի փոխնախարար է նշանակվելու Սերգեյ Մնդոյանցը, ով այժմ զբաղեցնում է ԱՖԿ «Սիստեմա»-ի գործադիր փոխնախագահի պաշտոնը, գրում է «Կոմերսանտը»:
Ըստ Մշակույթի նախարարության և ԱՖԿ «Սիստեմա»-ի աղբյուրների` Մնդոյանցը զբաղվելու է այն հարցերով, որոնք մինչ այդ համակարգում էր անձամբ մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևը: Ըստ պարբերականի` Մնդոյանցը լավ ծանոթ է նախարարի հետ և ժամանակին ղեկավարել է «Ռուս-ֆրանսիական դիալոգը», որը հիմնվել է 2004 թվականին, երբ Ավդեևը զբաղեցնում էր Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը:
49-ամյա Սերգեյ Մնդոյանցը հայտնի ճարտարապետ Աշոտ Մնդոյանցի որդին է: Վերջինս Կրեմլի համագումարների պալատի համահեղինակն է: