Home / Հայաստան / Սերժ Սարգսյանն իր արձակուրդի մի մասը կանցկացնի արտերկրում

Սերժ Սարգսյանն իր արձակուրդի մի մասը կանցկացնի արտերկրում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, օգոստոսի 11-ին Սերժ Սարգսյանը կմասնակցի «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտի հանդիսությանը, որը տեղի կունենա Կիպրոսի Լիմասոլ քաղաքում:

Օգոստոսի 12-ին նա կմեկնի Ղազախստանի Հանրապետություն` մասնակցելու Աստանայում տեղի ունենալիք ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: