2014 թվականի Աշխարհի ֆուտբոլի գավաթի ընտրական փուլի վիճակահանությունունից հետո Իտալիայում արդեն սկսել են քննարկել հնարավոր մրցակիցների և իրենց թիմի հնարավորությունները:
Նշենք, որ Հայաստանի ընտրանին նույն խմբում է ընդգրկվել Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականների հետ:
Իտալիայում նշում են, որ խմբում բավական ուժեղ մրցակիցներ են ընդգրկված` առաջին հերթին նկատի ունենալով Դանիային և Չեխիային, բայց նաև հավելում են, որ մեծ հաշվով իրենց թիմը պետք է նվաճի խմբում հաղթողի կոչումը:
«Մրցակիցները բարդ են, սակայն, հարգելով նրանց, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ մենք Իտալիան ենք», – ասել է «Սկուադրա աձուրայի» գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին:
Նա չի ցանկացել պատասխանել այն հարցին, թե ով է խմբում Իտալիայի ամենաբարդ մրցակիցը:
«Սովորաբար, երբ մեկին նշում ես, ընթացքում կարող են անակնկալներ լինել», – ասել է Պրանդելին` հավելելով, որ իտալացիների անունը պարտավորեցնում է հաղթել խմբում:
Իտալական մամուլում շատ քիչ են անդրադարձել Հայաստանի ընտարնուն: La Repubblica հեղինակավոր պարբերականի մարզական վերլուծաբանները նշել են, որ Հայաստանը և Մալթան հանդիսանում են խմբի «մոխրոտիկները»:
Չնայած նրան, որ Հայաստանին «մոխրոտ» են որակել, La Repubblica-ի մասնագետները նշել են, որ Վարդան Մինասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը վատ չի հանդես գալիս Եվրո 2012-ի ընտրական փուլում, իսկ «Շախտյորում» հանդես եկող 22 տարեկան Հենրիխ Մխիթարյանը «հավանաբար, հայաստանցիների ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է»: