Երկուշաբթի Ռամադանի մեկնարկի կապակցությամբ թուրքական Ստամբուլում հանդիպել են կրոնական համայնքների առաջնորդները:
Ստամբուլի Շիշլի թաղամասի ղեկավար Մուստաֆա Սարիգյուլը ճաշկերույթի է հրավիրել Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանի Հոգևոր խորհրդի առաջնորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Թուրքիայի հրեաների գլխավոր ռաբբի Իցխակ Հալևան, Սիրիական ուղղափառ համայնքի կրոնական առաջնորդ Յուսուֆ Չետինը, Սիրիական համայնքի կաթոլիկ պատրիարքարանի ներկայացուցիչ Յուսուֆ Սագը և Շիշլիի մուֆթի Ահմեթ Տուկարը:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, ճաշի ընթացքում Արամ Աթեշյանը հույս է հայտնել, որ աշխարհում այլևս չեն լինի տխուր իրադարձություններ և ամենուրեք խաղաղություն կհաստատվի:
Այլ համայնքների հոգևոր առաջնորդները նույնպես խաղաղության և բարեկեցության հաստատման մասին ցանկություններ հայտնեցին:
Լուսանկարը` akunq.net-ից