Հուլիսի 31-ին` ժամը 18.06-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչներ 1966թ. ծնված Լուսիկ և 2006թ. ծնված Աշոտ Հարոյանները մոլորվել են Զոլաքար և Աստղաձոր գյուղերի հարակից անտառում:
Հավանական դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի Հատուկ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:
Ժամը 19.00-ի սահմաններում ոստիկանության և հրշեջ-փրկարարների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում Վաղաշեն-Զոլաքար գյուղերի հարակից անտառում հայտնաբերվել են վերը նշված անձինք: