Օգոստոսի 3-ին ժամը 23.35-ին ԱԻՆ ստացված ահազանգի համաձայն` Կոտայքի մարզի «Հրազդան» ՀԷԿ-ի հարակից տարածքում` Հրազդան-Սևան ջրանցքի կամուրջի մոտ հայտնաբերվել է քաղաքացի Վլադիկ Մաթևոսյանի զգեստը, իսկ վերջինս հնարավոր է ընկած լինի ջրանցքը:
Դեպքի վայր են մեկնել Կոտայքի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Սևանի ջրափրկարարական ծառայության օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը և այլ պաշտոնական անձինք:
Ժամը 02.00-ին փրկարարների ուժերով ջրանցքից դուրս է բերվել և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ 1956թ. ծնված Վլադիկ Մաթևոսյանի դին: