Այսօր Կառավարության ընդունելությունների տանը կայացավ ընդդիմության և իշխանության պատվիրակությունների երրորդ հանդիպումը:
Իշխանության ներկայացուցիչները բավական շուտ էին ժամանել հանդիպման վայր, Հայ Ազգային Կոնգրեսի հնգյակը ժամանեց մի քանի րոպե ուշացմամբ, կոալիցիայի ներկայացուցիչները արդեն տեղավորվել էին դահլիճում և սպասում էին ընդդիմադիրներին:
Չնայած սարսափելի շոգ եղանակին, կողմերի պատվիրակները ժամանել էին կոստյումներով, և միայն Նաիրա Զոհրաբյանը որպես միակ կին ներկայացուցիչ շահեկան վիճակում էր` կրելով շրջազգեստ:
Նշենք, որ բանակցությունների սենյակում նույնպես բավական շոգ էր, քանի որ այնտեղ չկար օդափոխիչ համակարգ, և միայն զրույցի ընթացքում մեկ հովացուցիչ սարք բերվեց սենյակ: Բանակցողները հանդիպումից հետո նշում էին, որ ընթացքում նույնիսկ հանել են իրենց պիջակները:
Երրորդ ռաունդի ավարտից հետո առաջինը սենյակից դուրս եկան իշխանության պատվիրակները:
Ընդդիմության ներկայացուցիչները լրագրողներին ներկայացան 4 հոգով. բացակայում էր Դավիթ Շահնազարյանը:
Ֆելիքս Խաչատրյանը Epress.am-ին տեղեկացրեց, որ «Շահնազարյանը շատ էր շոգում» և արագ դուրս եկավ այլ մուտքից:
Սկզբում լրագրողների հետ շփվեց Դավիթ Հարությունյանը, ապա Լևոն Զուրաբյանը:
Երբ ընդդիմության պատվիրակության ղեկավարը պատասխանում էր լրագրողների հարցերին, իշխանական կոալիցիայի և ՀԱԿ-ի ներկայացուցիչները միջանցքում զրուցում էին միամյանց հետ:
Դավիթ Հարությունյան (ՀՀԿ, պատվիրակության ղեկավար)
Վարդան Բոստանջյան (ԲՀԿ)
Մհեր Շահգելդյան (ՕԵԿ) և Գագիկ Մինասյան (ՀՀԿ)
Նաիրա Զոհրաբյան (ԲՀԿ)
Դավիթ Հարությունյան
Լևոն Զուրաբյան (ՀԱԿ, պատվիրակության ղեկավար)
Սամվել Աբրահամյան (ՀԱԿ), Վահագն Խաչատրյան (ՀԱԿ)
Վարդան Բոստանջյան, Վահագն Խաչատրյան, Ֆելիքս Խաչատրյան
Լևոն Զուրաբյան