Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի քույրը` Ռենդին, ով աշխատել է Facebook-ում որպես մարկետինգային տնօրեն, լքել է ընկերությունը և այժմ պատրաստվում է սեփական նախագծի վրա աշխատել:
Ռենդի Ցուկերբերգի հաղորդմամբ` իր նոր ընկերությունը կենտրոնանալու է մեդիաարդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունների վրա: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն` Ռենդիի նոր նախագիծը կսչվելու է RtoZ Media:
Մարկ Ցուկերբերգն առայժմ չի մեկնաբանել քրոջ հեռանալու փաստը,սակայն Facebook-ի ղեկավարությունը հաստատել է այն:
Ռենդին Facebook-ում աշխատել է 6 տարի: Վերջին երեք ամսվա ընթացքում նա դեկրետային արձակուրդում էր գտնվում առաջին երեխային ծննդաբերելուց հետո: