Լիբիայի իշխանությունները դաշինք ձևավորելու մասին համաձայնության են եկել ապստամբների շարքերում գործող իսլամի հետևորդների հետ: Այս մասին The New York Times թերթին տված հարցազրույցում ասել է Մուամար Քադաֆիի որդին` Սեյֆ ալ-Իսլամը:
Ընդդիմադիր ուժերի հոգևոր առաջնորդ Ալի Սալաբին, սակայն, հերքել է այդ տեղեկատվությունը:
Սեյֆ ալ-Իսլամը հայտարարել է, որ դաշինքը իսլամիստների հետ կնքվել է ապստամբների շարքերում լիբերալ մտածողությամբ մարդկանցից ազատվելու նպատակով:
«Մենք միասին կսպանենք նրանց կամ կստիպենք փախուստի դիմել», – ասել է Մուամար Քադաֆիի որդին:
Նա ենթադրել է, որ շուտով Լիբիան կդառնա Սաուդյան Արաբիայի կամ Իրանի նման, ինչը, նրա խոսքով, չի վտանգում երկրի բարօրությունը:
Այնուամենայնիվ, Սեյֆը հարցազրույցի ընթացքում նշել է, որ իսլամիստները «արյունոտ ահաբեկիչներ» են, բայց Լիբիայի իշխանությունները ստիպված են նրանց հետ գործ ունենալ, որովհետև արմատական իսլամիստները «ռեալ ուժ են կազմում»: