Մոսկվայի դատախազությունը հայտարարել է, որ «Ստինկոմ» ընկերության գրասենյակում անցկացված խուզարկումն անհիմն է եղել: «Ստինկոմ» ընկերությանն է պատկանում «Երևան պլազա» առևտրի և զվարճանքի կենտրոնը:
Հիշեցնենք, որ «Ստինկոմում» մեծածավալ խուզարկություն էր իրականացվել հուլիսի 15-ին, որի ընթացքում մեծ թվով փաստաթղթեր էին առգրավվել:
Այժմ Մոսկվայի դատախազի տեղակալ Ալեքսանդր Կոզլովը պահանջել է Գլխավոր քննչական ծառյությունից վերադարձնել փաստաթղթերն օրինական տերերին, հայտնում է РБК-ն: «Ստինկոմին» առաջադրված մեղադրանքն առ այն, որ վերջինս «Երևան պլազայի» հաշվապահության միջոցով օրինականացրել է գողացված բյուջետային գումարները նույնպես անհիմն են համարվել:
Խուզարման մաին հրահանգը տված քննիչ Գենադի Ուդունյանն ազատվել է աշխատանքից: Մեկնաբանելով Ուդունյանի հեռացումը` ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Տրուշկինը նշել է, որ «քննիչն անցել է սահմանները»: