Ռոստովում անցկացվող շախմատի կանանց Գրան-պրի շարքի առաջին մրցաշարի չորրորդ փուլում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սևերով ոչ-ոքի խաղաց Տատյանա Կոսինցևայի հետ:
Դանիելյանը 4 տուրում հավաքել է 2 միավոր և այժմ կիսում է 3-րդից 8-րդ տեղերը:
Առաջին հորիզոնականն է զբաղեցնում չինաստի շախմատիստուհի Հու Յիֆանը, ով 4 տուրում նույնքան հաղթանակ է տարել: Երկրորդ տեղում է ուկրաինուհի Կատերինա Լահնոն՝ 2,5 միավոր:
Վաղը շախմատիստուհիները հանգստանում են, իսկ օգոստոսի 7-ին հետո Էլինա Դանիելյանը կհանդիպի Կատերինա Լահնոյի հետ: