ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պատռել է խաղարարարի իր դիմակը և, ըստ էության, սպառնացել է Ադրբեջանին վրացական իրադարձությունների կրկնությամբ, եթե Ղարաբաղում վերսկսվեն պատերազմական գործողությունները: Այս մասին ասել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն` մեկնաբանելով Մեդվեդևի այն հայտարարությունը, թե Ռոսաստանի գործողությունները ռուս-վրացական պատերազմի ժամանակ դաս եղան Հայաստանի ու Ադրբեջանի համար:
«Նախագահ Դմիտրի Մեդվեդևը, փաստորեն, ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղի օկուպխացիայի հետևում կանգնած է Ռուսաստանը», – ասել է Գուլուզադեն` նշելով, որ օգոստոսյան պատերազմի կրկնությամբ Ադրբեջանին սպառնալու փոխարեն Մեդվեդևը պետք է Հայաստանին հորդորեր վերադարձնել «օկուպացված» տարածքները:
Հարցին` հնարավոր է արդյոք, որ հետագայում Ռուսաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը, ինչպես Աբխազիան ու Հարավային Օսիան, քաղաքագետը պատասխանել է, որ Ռուսաստանն այդ քայլին չի գնա:
«Ռուսաստանը մեզ սպառնալու է, սակայն դա չի նշանակում, որ կճանաչի ինչ-որ մեկին: Մոսկվան փորձելու է խաղարկել այդ գործոնը և ճնշում գործադրել Ադրբեջանի ղեկավարության վրա», – Գուլուզադեի խոսքերն է փոխանցում «Ռեգնում» գործակալությունը: