Հայ-վրացական սահմանին միջադեպ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, հայ սահմանապահները Վրաստանի հետ սահմանին ձերբակալել են երեք ադրբեջանցիների և նրանց տեղափոխել Հայաստան: Գյուղի բնակչուհի Նազակեթ Աշիղովան ԱՊԱ-ին տեղեկացրել է, որ Տազաքենդ գյուղը գտնվում է Հայաստանից 3-4 կմ հեռավորության վրա:
«Մեր տղաները ձերբակալվել են սահմանապահների կողմից, երբ լողանում էին Դեբեդ գետում, որը սկիզբ է առնում հայկական սառերում: Սահմանապահները Հայաստանի տարածք են տեղափոխել 18-ամյա Քյամիլ Նայիբովին, Ռամին Նաջաֆովին և նրա ընկեր Էլշանին: Ձերբակալվածների ծնողներն ու գյուղացիները, տեղականալով այդ մասին, դիմել են Սադախլիի ոստիկանություն: Հայ սահմանապահների հետ երկար բանակցություններից հետո տղաներին վերադարձրել են», – ասել է ԱՊԱ-ի զրուցակիցը: