2011թ. հունվարի 1-ից մինչև օգոստոսի 1-ը քաղաքացիներից ՀՀ կառավարության աշխատակազմ է ստացվել 3722 առաջարկություն, դիմում և բողոք:
ՀՀ կառավարության տարածած համառոտ տեղեկանքի համաձայն, քննարկման արդյունքում համապատասխան հանձնարարականներով կատարման է ուղարկվել 3324-ը, որից վերահսկողություն է սահմանվել 341 հանձնարարականի կատարման նկատմամբ:
2011թ. օգոստոսի 1-ի դրությամբ ստացվել է 333 պատասխան, որոնցից 93-ին տրվել է դրական լուծում /սահմանված ժամկետում ընթացքի մեջ է գտնվում 8 դիմում/:
2011 թ. հունվարի 1-ից օգոստոսի 1-ը ՀՀ կառավարության աշխատակազմում
իրականացվել է 2234 քաղաքացու և 83 բողոք-պահանջ ներկայացնող կոլեկտիվների
ընդունելություն:
2011թ. hունվարի 1-ից օգոստոսի 1-ը ՀՀ կառավարության թեժ գծով քաղաքացիների կողմից ստացվել է 3317 փաստացի զանգ, որից 803-ին զրույցի ընթացքում տրվել է պարզաբանում:
2514-ը /բողոքներ, առաջարկություններ/ սահմանված կարգով համառոտագրվել
և ներկայացվել է քննարկման, ընդ որում` դրանք վերաբերում էին սոցիալական
(798), հարկաբյուջետային (697), առողջապահության (318), գազիֆիկացման և
ջրամատակարարման (201), քաղաքաշինական (83), կրթության (77),
աշխատանքի և չվճարված աշխատավարձի (76), անձնագրերի և գրանցման հետ
կապված խնդիրներին (9), ինչպես նաև այլ բնույթի հարցեր (255):
Քննարկման արդյունքում գրանցված հարցերից 198-ին քաղաքացուն պատասխան
է ուղարկվել [email protected] էլեկտրոնային հասցեից, իսկ 221-ը քննության առնելու և
ձեռնարկված միջոցառումների մասին հնարավորինս սեղմ ժամկետներում
տեղեկատվություն ներկայացնելու հանձնարարականով ուղարկվել է իրավասու
պետական մարմիններ:
221 ուղարկված հարցերից տեղեկատվություն է ստացվել 168-ի
վերաբերյալ, որից 74-ը՝ լուծման դրական արդյունքով /սահմանված ժամկետում
ընթացքի մեջ է 53 հարց/։