Home / Հայաստան / Հաքերները հայտարարել են Facebook-ը ջարդելու օրը

Հաքերները հայտարարել են Facebook-ը ջարդելու օրը

Anonymous հաքերների խումբը սպառնում է ջարդել Facebook սոցիալական ցանցը:  Anonymous-ի հաքերները հայտնի են ՆԱՏՕ-ի և PayPal վճարային համակրագի սերվերները վնասելու գործողությամբ:

Հաքերները նշել են, որ սոցիալական ցանցի վրա հարձակումն իրականացնելու են նոյեմբերի 5-ին: Իրենց հայտարարությունը հաքերները մի քանի լեզվով տեղադրել են YouTube տեսանյութերի կայքում:

Նրանց կարծիքով` Facebook-ը մեծ պլատֆորմ է հատուկ ծառայությունների համար, ովքեր տեղեկատվություն են քաղում մարդկանց մասին: Հաքերները նշում են, որ հատուկ ծառայություններն անգամ գումարներ են վճարում սոցիալական ցանցին:

Tekali Taxi